fbpx
Առողջապահություն

233 նոր դեպք, 123 ապաքինված ու 7 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք: Ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1119 է:

Նշվում է նաև, որ կորոնավիրուսով այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 328 107 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ