Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 713 դեպք, որոնցից 220 289-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7398 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել:
Ըստ աղբյուրի՝ Կորոնավիրուսով այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 357 957 թեստավորում: