256 նոր դեպք, 188 ապաքինված ու 7 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հրապարակող՝

ՀՀ-ում 30 նմուշից 25-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամը

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից արձանագրվել է COVID-19-ի 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, 7 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է:

Նշվում է նաև, որ այս պահին կորոնավիրուսով փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում:

Ամենաթարմ