Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում: