fbpx
Սպորտ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում ՀՀ-ը 3 ներկայացուցիչ կունենա

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա:

ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ:

Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովի հետ:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Կարեն Տոնականյանը (60 կգ): Երեկոյան մրցահերթում նա իր ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ