Ավելի քան 30 մլն եվրո ենք տրամադրել ԼՂ-ից տեղահանվածների համար, պատրաստ ենք ավելին անել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։

«Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նա։

Վերջինս իր ուրախությունը հայտնեց, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում․ «Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»։

Ամենաթարմ