Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 370922 դեպք, որոնցից 336079 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25250 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7890 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 3127 նոր դեպք, ապաքինվել են 74-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 3 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8056 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2734878 թեստավորում։


