fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղեր․ Հայ դահուկավազորդներ արդեն Պեկինում են

Մոտենում է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի օրը։

Երեկ՝ հունվարի 31-ին, Չինաստանի մայրաքաղաք են մեկնել Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ առաջիկայում նրանց են միանալու մեր մյուս ներկայացուցիչները։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը՝ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը, մրցավայր են մեկնելու Կանադայից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ