354 միջոցառում 217 գրադարաններում․ նվիրվում է Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին

Հրապարակող՝

Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել. Սանասարյանը՝ իր գործի մասին

Ամենադիտվածներ

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում կիրականացվի 354 միջոցառում:

Ծրագիրը նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: Ծրագրին միացած 217 գրադարաններում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ստեղծագործական աշխատանքների տոնավաճառ-ցուցահանդեսներ՝ շուրջ 354 միջոցառում:

Հոկտեմբերի 7-ին նախարարությունում կկայանա գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ