150-ամյակ
Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ. կհնչեն…
Հայ և վրաց մտավորականները կրկին հավաքվել են Թումանյանի տանը. երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը: Ամենայն հայոց բանաստեղծի տունն այսօր կրկին մարդաշատ է. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային ծրագրով հայ մեծ գրողի հյուրընկալ հարկի ներքո են հավաքվել հայ և վրացի մտավորականները: Երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է: «Պաշտոնական իմ առաջին այցի ժամանակ, երբ հանդիպեցի…
Ամփոփվել են համահայկական թումանյանական օլիմպիադայի արդյունքները
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե…
ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականը միմյանց: Ցուցադրության մեջ…
Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ երկրամասի Մարտին Լյութերի անվան համալսարաններում: ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ելույթով: Գիտաժողովը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի…
354 միջոցառում 217 գրադարաններում․ նվիրվում է Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին
2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում կիրականացվի 354 միջոցառում: Ծրագիրը նվիրվում է…
Թբիլիսիում նշվել է Կոմիտասի 150-ամյակը
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 25-ին Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում նշվել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը, որը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, Վրաստանում հռոմեական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից…
Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Լիտվայում
Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշեց, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝…
Տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը
Ս. թ. մարտի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Ներկայացվել և քննարկվել են միջոցառումներին վերաբերող մի շարք ծրագրային և կազմակերպչական հարցեր: Նախատեսվում են լայնամասշտաբ…
«Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել
Երևանի Մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, փետրվարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական»կայարանում ցուցադրված կլինեն բանաստեղծի ձեռագրերը…
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը և Փաշինյանի արձագանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, որին ինքը ներկա է եղել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային…











