37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը և Ռեբեկան տանը սպասում են քույրիկին՝ Լիային:
Կիմայի հղիությունը վարել է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Մալումյանը, իսկ կեսարյան հատումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը:
Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ի Facebook-ի էջից:
https://www.facebook.com/erebounihospital/posts/3178920255468359?_rdc=1&_rdr
