fbpx
Առողջապահություն

397 նոր դեպք, 264 ապաքինված ու 9 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, 9 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ քովիդով այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ