Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, անդրադառնալով Ամերիկայի Գավաթի 3-րդ տեղի համար Արգենտինայի ընտրանու դեմ կայանալիք խաղին, ասել է.
«Մենք պետք է 3-րդ տեղի համար խաղանք, քանի որ ըստ կանոնակարգի այդպես է նախատեսված:
Խաղ Մեսսիի դե՞մ: Իրավիճակին սառը գլխով եմ նայում, բայց եթե անկեղծ, մենք 3-րդ տեղի համար խաղալու այնքան էլ մեծ ցանկություն չունենք»: Նրա խոսքերն է փոխանցում mundodeportivo.com-ը: