fbpx
Սպորտ

4 շախմատիստներ գլխավորում են Հայաստանի կանանց առաջնության աղյուսակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության 4-րդ տուրի պարտիաները։

Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց մրցաշարի առաջատար Սուսաննա Գաբոյանի պարտիայում։ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին, Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ, Նարե Առաքելյանը հաղթեց Մարիա Կուրսովային, իսկ Աննա Խաչատրյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին։

4-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը և Աննա Խաչատրյանը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը։ Սիրանուշ Ղուկասյանը առաջատարներին զիջում է կես միավոր։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ