Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն:
Այստեղ նշել են, որ ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին:
Այսօր որոնողական հինգ խումբ աշխատանքները շարունակում է երեք ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատները ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք: