fbpx
Առողջապահություն

410 նոր դեպք, 720 ապաքինված ու 17 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213288 դեպք, որոնցից 194080-ն` առողջացած, 4018-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 3158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք: Ունենք 720 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1001 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14189 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 963225 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ