fbpx
Առողջապահություն

461 նոր դեպք և 631 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից 23123-ն` առողջացած, 631-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 461 նոր դեպք և 631 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նշվում է, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145083 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ