ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր 8-րդ մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ կոմունալ վճարների մասով քաղաքացիներին աջակցելու հակաճգնաժամային ծրագրերով։
«Հակաճգնաժամային 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-ից 50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝ բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40 հազար դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25 հազար դրամ, խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ:
Ծրագրից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ», – ասաց Փաշինյանը:

