Վենեսուելայում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային խափանումներ են

Վենեսուելայում գրանցվել է էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական զանգվածային խափանումը։ Երկրի իշխանությունները հայտնել են էներգամատակարարող ազգային համակարգի վրա կատարված հերթական հարձակման մասին, որի համար կրկին մեղադրում են ԱՄՆ-ին:

Երկրի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն հայտարարել է, որ հոսանքազրկվել են առնվազն 17 նահանգներ: Երկրի տարածքի 57 տոկոսը զրկվել է ինտերնետային կապից։ Ըստ Գուայդոյի՝ Մադուրոյի ռեժիմն օգտագործում է նման պահերը՝ ապատեղեկատվություն և խուճապ տարածելու համար։

Ամենաթարմ