fbpx
Խորհրդարան

«Գազպրոմ Արմենիա»-ն կարո՞ղ է բաժնեմաս գնել Ռուսաստանում գործող մայր «Գազպրոմում. քննարկում ԱԺ-ում

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ըստ նախագծի՝ առաջարկվում է սահմանափակել մայր ընկերություններում դուստր կամ կախյալ ընկերությունների կողմից բաժնեմասեր գնելու հնարավորությունները։

Տիգրան Խաչատրյանը նաև նշեց, որ դա արվում է, ու մի շարք այլ կարգավորումներ փոխվում են ընկերությունների կառավարման թափանցիկության բարձրացման նպատակով։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ օրինակ, Հայաստանում գործող «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը կարո՞ղ է բաժնեմաս գնել Ռուսաստանում գործող մայր «Գազպրոմում»։ Ինչին ի պատասխան՝ նախարարը ասաց, որ կարող է, բայց իրենք հիմա սահմանափակումներ են մտցնում այդտեղ՝ անկախ նրանից, թե որ երկրներում են գործում դուստր կամ մայր ընկերություններից որևէ մեկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ