Հոլանդացի խուզարկու Արթուր Բրանդը Նիդեռլանդներում հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի՝ 1938 թվականին ստեղծված և հափշտակված համարվող «Կնոջ կուրծքը» կտավը:
Կտավում պատկերված է Պիկասոյի սիրեցյալ Դորա Մաարը: Այն 1999 թվականին հափշտակվել էր Ֆրանսիայում՝ սաուդցի շեյխի զբոսանավից: Մոտավորապես 4 մլն արժողությամբ կտավի համար 400 հազար եվրոյի պարգևատրում էր նշանակված, սակայն ոչ կտավը, ոչ էլ դրա հափշտակողներին այդպես էլ չհաջողվեց գտնել:
Տակավին 2015 թվականին Բրանդը հայտարարել էր, որ կտավը գտնվում է ինչ-որ տեղ Նիդեռլանդներում և քրեական շրջաններում շրջանառվում է 2002 թվականից: Այն ժամանակ էլ նա նշել է, որ արվեստի ստեղծագործությունն ակտիվորեն օգտհագործվում է թմրանյութերի և զենքի վաճառքի գործարքներում: Volkskrant-ի տվյալներով՝ խուզարկուի հետ կապի մեջ են մտել մարդիկ, ովքեր հայտնել են, որ կտավը գտնվում է մի գործարարի տանը, որը ցանկանում է ազատվել դրանից:
Կտավի հավաստիությունը հաստատվել է ամերիկացի անկախ փորձագետի կողմից: Մասնագետները կարծում են, որ այն ներկայումս արժե մոտավորապես 25 մլն եվրո է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: