Աշխարհ

Մալդիվները Թուրքիայից գնել են հինգ միավոր Բայրաքթար

Մալդիվներն առաջին անգամ Թուրքիայից ձեռք են բերել Bayraktar TB2` իր հսկայական բացառիկ տնտեսական գոտում պարեկություն իրականացնելու համար, գրում է Editon.mv-ն։

Թուրքիան առաջին օտարերկրյա երկիրն էր, ուր այցելեց Մուհամեդ Մուիզզուն՝ նոյեմբերին նախագահի երդմնակալությունից հետո։ Իր այցի ընթացքում նա պայմանագիր է կնքել ռազմական անօդաչու թռչող սարքեր ներկրելու վերաբերյալ։

Ըստ The Defense post-ի՝ գործարքի արժեքը գնահատվում է 37 միլիոն դոլար, յուրաքանչյուր անօդաչու թռչող սարքի գինը՝ 5 միլիոն դոլար։

Մալդիվները գործարքը կնքել է Հնդկաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին: 2023 թվականին Մուիզզուն պաշտոնապես խնդրեց Նյու Դելիին, որը Մալդիվները համարում է իր ազդեցության գոտու մի մասը, դուրս բերել զորքերը արշիպելագից։

Մուիզզուն, ով ամուր հարաբերություններ ունի Չինաստանի հետ, վստահեցրել է, որ այդ քայլը չի արվել տարածաշրջանը չինական ուժերով համալրելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ