«5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում «Мир 24» հեռուստաալիքը անդրադարձել է նաև Սյունիքի մարզին: Հաղորդման ընթացքում ներկայացնում են 5 պատճառ, թե ինչու պետք է այցելել Սյունիք:
Պատճառներից մեկը «Սյունիքի դարպասները» տեսնելն է: Տեսարժան վայրը գտնվում է ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա:
Մյուս պատճառը Խուստուփ լեռն է, որը դարձել է մարզի խորհրդանիշը:
Երրորդ պատճառը 991 թվականին կառուցված Վահանավանքն է: Այստեղ ներկայացվում է վանքի ստեղծման պատմությունը: Հաղորդավարուհին պատմում է, որ վանք մտնելիս զգացել է ինչ-որ ձգողություն և որոշել է հենց այդտեղ էլ մկրտվել:
Հաջորդ պատճառը «Քսաջրի» առողջարար ջրերն են:
5-րդ պատճառն ազգային կերակուրներն են, որոնց բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդեսերունդ:
https://www.facebook.com/MirTVArmenia/videos/440551799817113/
