Այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան:
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող 50-ից ավել քրեական հեղինակություններ:
Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝ «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» և այլն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաև մեծ թվով քրեական հեղինակություններ:
Այս մասին տեղեկանում ենքShamshyan.com-ից: