Ամերիկացի միլիարդատեր և SpaceX, Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ընդամենը 2 րոպեի ընթացքում 1,1 միլիարդ դոլար է կորցրել NASDAQ բորսայում: Պատճառը Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 11 տոկոսով անկումն է։
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ երեկ էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող այս ամերիկյան ընկերությունը եռամսյակային հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ նշվում էր առաջին եռամսյակում մատակարարումների ռեկորդային նվազման մասին։
1․1 մլրդ դոլար կորցնելուց հետո Մասկի կարողությունը հասել է 22․3 մլրդ դոլարի։
