fbpx
Առողջապահություն

592 նոր դեպք, 1217 ապաքինված ու 40 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 336330 դեպք, որոնցից 311078 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16421 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7666 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 592 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1217 պացիենտներ, արձանագրվել է 40 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7419 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1412 է: Մինչ այս կատարվել է 2 334 501 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ