Աշխարհ
11:02 25/11/2021

Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ iPhone ունեցողներին լրտեսելու համար

Վերջերս աշխարհում իսկական աղմուկ բարձրացրած Pegasus-ի ու դրանով գաղտնալսումների թեման մոտենում է կուլմինացիան։

Ինչպես հայտնում է BBC-ն, Apple ընկերությունը դատի է տվել իսրայելական NSO Group-ին՝ iPhone-ի օգտատերերին հաքերային հավելվածի միջոցով թիրախավորելու համար։

Նշվում է, որ իսրայելական ընկերությունը Pegasus ծրագրային ապահովման միջոցով վարակվում է սմարտֆոնի, որից հետո օպերատորը հնարավորություն է ստանում հաղորդագրություններ, լուսանկարներ և նամակներ դուրս բերել օգտատիրոջ տվյալ հեռախոսից, ձայնագրել զանգերը և գաղտնի ակտիվացնել խոսափողներն ու տեսախցիկները:

Ըստ աղբյուրի՝ Apple-ը պատասխան է պահանջում NSO Group-ից և դրա մայր ընկերություն հանդիսացող՝ OSY Technologies-ի՝ Apple-ի օգտատերերին թիրախավորելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ