Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսնուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը։
«Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:
Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:
Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն։
Գրառմանը կցում եմ նաև մեր պատրաստած ուղեցույցը, որն առնչվում է երեխաների հետ կապված թեմաների լուսաբանմանը»,- գրել է նա:
