fbpx
Սպորտ

6 գոլ Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում. Ֆիորենտինան և Ատալանտան չորոշեցին հաղթողին

Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ֆիորենտինան» ընդունեց «Ատալանտային»: Հանդիպումը կայացավ «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում և ավարտվեց 3:3 հաշվով:

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան հարձակվողներ Ֆեդերիկո Կյեզան և Լուիս Մուրիելը, ինչպես նաև կիսապաշտպան Մարկո Բենասին:

«Ատալանտայի» կազմում գոլ խփեցին կիսապաշտպաններ Ալեխանդրո Գոմես, Մարիո Պաշալիչը և Մարտեն դե Ռոնը:

Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին, Բերգամոյի «Ատլետի Աձուրի» ստադիոնում:

Հաղորդում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ