fbpx
Սպորտ

6-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է. Աէրոֆլոտ օփեն

«Աէրոֆլոտ օփեն» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբում 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 4.5 միավոր և կիսում է 2-6 տեղերը:

Հայկը տարել է 3 հաղթանակ և 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի:Վատ չեն հանդես գալիս նաև մեր մյուս շախմատիսները: Տիգրան Պետրոսյանը 6 տուրից հետո ունի 4 միավոր, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց հաշվին գրանցել են 3.5-ական միավոր: Արամ Հակոբյանն ունի 3 միավոր: Մրցաշարի ավարտին մնում է 3 տուր:

Հիշեցնենք, որ A խմբի մրցաշարին մասնակցում է մոտ 100 շախմատիստ:

Հաղորդում է shantnews.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ