fbpx
Աշխարհ

60 տոննա թուրքական լոլիկ ետ է ուղարկվել Թուրքիա

Ռուսաստանի գյուղամթերքի վերահսկման գործակալության` «Ռոսսելխոզնադզոր»-ի Բրյանսկի և Սմոլենսկի շրջանների աշխատակիցները, Թուրքիայից ուղարկված 59.9 տոննա լոլիկը չեն թույլատրել ներմուծել երկիր. հայտնում է sputniknews.com կայքը:

Ըստ գործակալության աշխատակիցների` անցակետերում իրականացված ստուգումների ընթացքում Թուրքիայից բերված լոլիկների մեջ հայտնաբերվել են որդեր:

2015-ին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցվելուց հետո Ռուսաստանն արգելել էր 2016 թ. հունվարից թուրքական լոլիկի ներկրումը, սակայն թուրքական կողմի` ներողություն խնդրելուց հետո 2017թ. կրկին թույլատրվել էր ներկրումը, և 2019 թ. հունվարի արտահանման ծավալը հասել է 100 հազար տոննայի:

Աղբյուրը՝ http://www.yerkir.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ