Youtube-ում Like Nastya ալիքի հեղինակ, 7-ամյա բլոգեր Անաստասիա Ռադզինսկայան ներառվել է 2021 թվականի Youtube-ի ամենաշատ վարձատրվող բլոգերների թոփ տասնյակում։
Այս մասին տեղեկանում ենք Forbes-ից։
Աղջնակը նախորդ տարում աշխատել է 28 միլիոն դոլար, ոըր 6-րդ լավագույն արդյունքն է։
Նշենք, որ 2020 թվականին Ռադզինսկայան 7-րդ հորիզոնականն էր գրավել՝ վաստակելով շուրջ 18 միլիոն դոլար։
Աղջնակն ունի 87,5 միլիոն բաժանորդ։
Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է MrBeast-ը՝ տարեկան 54 միլիոն դոլար եկամուտով։
