Հայաստանում մեկ օրում գրանցվող քովիդի նոր դեպքերի աճ է նկատվում-Azat TV
Առողջապահություն
11:25 15/01/2022

Հայաստանում մեկ օրում գրանցվող քովիդի նոր դեպքերի աճ է նկատվում

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 347377 դեպք, որոնցից 333518 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4326 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5635 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է 293 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 106 պացիենտներ, գրանցվել է 3 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8018 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: Մինչ այս կատարվել է 2 636 398 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ