Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին:
«Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչև օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի մարմին:
Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: