fbpx
Առողջապահություն

756 նոր դեպք, 389 ապաքինված ու 22 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5622 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 756 նոր դեպք: Ունենք 389 առողջացած, 22 մահվան դեպք:

Ըտս աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 10 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ