fbpx
Աշխարհ

8-ամյա տղան 40 հազար տարի առաջ ապրած մամոնտի ատամ է գտել

Բրիտանացի դպրոցականը, որը ընդամենը 8 տարեկան է, բայց արդեն լրջորեն հետաքրքրվում է հնագիտությամբ, ընկերների հետ  Չարմուտի ափամերձ շրջանում զբոսնելիս գտել է մամոնտի ատամ: Սեբաստիանը գլխի է ընկել, որ գտածոն կարող է հնադարյա խոշոր կենդանու ատամ լինել, չնայած այն հանգամանքին, որ շատ վատ է պահպանված եղել:

Ավելի ուշ մասնագետները հաստատել են տղայի ենթադրությունը: Մամոնտն ապրել է շուրջ 40 հազար տարի առաջ: Գտածոյի մասին հայտնել է Daily Mail պարբերականը:

Նշվում է, որ Չարմուտի ափամերձ շրջանում հաճախակի են հնագիտական արժեք ներկայացնող իրեր գտնվում, սակայն դրանք պատկանում են հիմնականում Յուրյան դարաշրջանին: Իսկ մամոնտի ատամը պատկանում է սառցե դարաշրջանին, ինչն ավելի է մեծացնում գտածոյի գիտական արժեքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ