Սպորտ

8-րդ տուրում Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են․ Շախմատի ԵԱ

Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և  Արման Փաշիկյանը հաղթել են իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է։ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Սամվել Տեր-Սահակյանը 8-րդ տուրից հետո հավաքել է 6 միավոր և կեսական միավոր է հետ 5 առաջատարներից:

Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 5.5-ական միավոր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ