fbpx
Առողջապահություն

2022-ին 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի թունավորումից

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2022 թվականին մինչև 17 տարեկան 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և գերազանցապես ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով:

Նրանցից 35-ը մինչև 1 տարեկան երեխաներ են:

Նախարարությունը հիշեցնում է՝ փոքր երեխան կարող է հաբերը նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի:

«Ուստի դեղերը, վիտամինները և բժշկական պարագաներն անհրաժեշտ է պահել երեխաների համար անհասանելի վայրում, համոզվե՛ք, որ ձեզ հետ վերցվող դեղերը (պայուսակում, դրամապանակում, գրպանում կամ տարաներում) երեխաների տեսադաշտից հեռու են, երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին, միշտ կարդացե՛ք ներդիր թերթիկը՝ նախքան դեղը երեխային տալը, դեղերը պահե՛ք իրենց տուփով` չշփոթելու համար, սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ