Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 8313 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 860 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել է 939 պացիենտ, գրանցվել է 23 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1410 է: Մինչ այս կատարվել է 2 326 835 թեստավորում: