fbpx
Հասարակություն

Հայաստանը ամենաաղտոտված երկրների ցանկում է

Հայաստանը ներառվել է այն երկրների ցուցակում, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ աղբն են արտադրում: Այս մասին հայտնում է USA Today-ը։

Ըստ հետազոտության, որն անցկացրել է Tempo գործակալությունը, Կանադան զբաղեցրել է առաջին տեղը ցուցակում, երկրորդ տեղում Բուլղարիան է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կանադայի յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 36 տոննա աղբ։ Բուլղարիայում յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 26,7 տոննա աղբ, իսկ ԱՄՆ-ում՝ 26 տոննա։

Նշենք, որ Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա աղբ։

Ինչպես նշում է աղբյուրը, Հայաստանում 2014 թվականին մոտ 493 հազար տոննա մունիցիպալ թափոն է գրանցվել։ Հայաստանը մտնում է նաև այն երկրների շարքը, որոնք ամենաքիչ քանակությամբ գյուղատնտեսական և շինարարական աղբ են ունենում։ Բայց այն, ինչը նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը մնացորդների համաշխարհային խոշոր արտադրողների շարքում, հսկայական քանակությամբ արդյունաբերական մնացորդներն են, որոնք նա արտադրում է։ Երկրում արտադրվող 48 մլն տոննա ընդհանուր մնացորդներից 47,3 մլն տոննան արդյունաբերական է, նշում է աղբյուրը։

Ցուցակում են հայտնվել նաև Էստոնիան (23,5 տոննա), Ֆինլանդիան (16,6 տոննա), Շվեդիան (16,2 տոննա), Լյուքսեմբուրգը (11,8 տոննա), Ուկրաինան (10,6 տոննա), Սերբիան (8,9 տոննա)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ