ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր չէ հարձակվող Նեյմարին բաց թողնել ավելի ցածր գնով, քան նրա տրանսֆերը 2017 թվականին գնել է «Բարսելոնա»-ից։ Այն կազմել է 222 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է AS-ը:
Անտուան Գրիզմանի հետ պայմանագիր կնքելուց հետո կատալոնացիները չեն կարողանում իրենց ևս մեկ աղմկահարույց տրանսֆեր թույլ տալ:
Սակայն «կապտանռնագույններ»-ը հույս ունեն բրազիլացի ֆուտբոլիստին «Կամպ Նոու» վերադարձնել այս ամռանը:
«Բարսա»-ն ՊՍԺ-ին Նեյմարի տեղափոխության դիմաց առաջարկել է Ուսման Դեմբելեի և Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերները, ինչպես նաև 40 միլիոն եվրո: Սակայն փարիզյան ակումբը մերժել է առաջարկը: