«Ռեալ»-ը մտադիր է այս ամռանը հրաժարվել թիմի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններից: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ արքայական ակումբը պատրաստ է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե ակումբները 80 միլիոն եվրո վճարեն:
Նշենք, որ Իսկոյի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն: