fbpx
Կառավարություն

Ասել եմ՝ երկու անգամ ավել կտամ մեր պարգևավճարների հաշվին․ ԱԻ նախարարը՝ սուզորդների աշխատավարձերի մասին

Այսօր՝ հուլիսի 18-ին, Կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ իր կողմից աշխատավարձի կրկնակի չափով սուզորդներ ընդունելու հանձնարարություն է տրվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան է սուզորդների ներկայիս աշխատավարձը, ինչին ի պատասխան՝ Ցոլակյանը պատասխանեց.

«Հիմա ցածր է, 100.000 դրամ է, ասել եմ, որ երկու անգամ ավել կտամ մեր պարգևավճարների հաշվին»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

«Որ խոստանում եք՝ տալո՞ւ եք չէ, կարա նենց լինի, ոչ չտաք»,- կատակեց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ