fbpx
Գիտություն

Կալիֆոռնիայում ծովի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել աղետի

Կալիֆոռնիայում հարյուրամյակի վերջին ծովի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել շատ ավելի աղետալի հետևանքների, քան ամենաուժեղ երկրաշարժերն ու հրդեհները նահանգի պատմության մեջ։ Այս մասին նշվում է հետազոտության մեջ։

Գիտնականների խումբը ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից եկել է եզրահանգման, որ անգամ ծովի մակարդակի ամենաանշան բարձրացումը, որը հաճախ անվանում են սողացող, դանդաղ շարժվող աղետ, կարող է լուրջ վնաս հասցնել փոթորկի դեպքում։

Հետազոտությունն առաջին անգամ իրար է միավորում ծովի մակարդակն ու փոթորիկները, ինչպես նաև ժայռերի էրոզիան, լողափերի կորուստն ու մերձափնյա այլ սպառնալիքներն ամբողջ Կալիֆոռնիայում։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մինչև 2100 թվականն ավելի քան կես միլիոն կալիֆոռնիացի և 150 մլրդ դոլար գումարի (ինչը համարժեք է երկրի ՀՆԱ 6 տոկոսին) գույք կենթարկվեն հեղեղվելու վտանգին։

Ուժեղ փոթորիկները կարող են հաճախակիանալ։ Գիտնականների կարծիքով՝ անգամ ծովի մակարդակի ոչ մեծ փոփոխությունները կարող են հանգեցնել նոր ծայրահեղությունների առաջացման, որոնց կալիֆոռնիացիները կբախվեն ամեն տարի։

Խաղաղ օվկիանոսի ափին ապրել ցանկացող միլիոնավոր կալիֆոռնիացիների համար նույնպես անվտանգ չի լինի։ Վերջին ամիսներին ձմեռային փոթորիկներն այնքան են քայքայել Կապիստրանո լողափը, որ փլուզվել է մայթը, և ստիպված են եղել բերել հազարավոր տոննա գլաքար բերել, որպեսզի պատնեշ ստեղծեն, որը կպաշտպանի բասկետբոլի հրապարակները օվկիանոսում անհետանալուց։

Նոր հետազոտությունն ընդգծում է, որ այդ իրադարձությունները կշարունակվեն ծովափի երկայնքով և կսաստկանան ծովի մակարդակի բարձրացմանը զուգընթաց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ