«Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե ինչպես է ինքը վերաբերվում նրան, որ իրեն համեմատում են կատալոնական ակումբի ու Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի հետ:
«Ես կարծում եմ, որ մեզ չի կարելի է նույնացնել, քանի որ Կրույֆը բացառիկ երևույթ էր ֆուտբոլում թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ:
Նա լիովին փոխել է ֆուտբոլը: Ես չեմ պատրաստվում ինձ համեմատել նրա հետ, քանի որ նա բացառիկ է ու ֆուտբոլի պատմության լավագույններից մեկն է, իսկ ես դեռ նոր եմ սկսում կարիերաս:
Արդյոք հպարտություն զգո՞ւմ եմ նրա հետ համեմատվելուց: Այո, իհարկե, հպարտություն զգում եմ, երբ մարդիկ ինձ ասում են, որ ես ու Կրույֆը նման գծեր ունենք: Բայց ես չեմ կարող նրա հետ համեմատվել, քանի որ նա ֆուտբոլային լեգենդ է, իսկ ես դեռ նոր եմ սկսում իմ ուղին»,-22-ամյա հոլանդացու խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: