fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում անոմալ շոգ է սպասվում

ԱՄՆ բնակչության գրեթե կեսը բնակվում է այն տարածքում, որտեղ այսօր և վաղը սպասվում են անոմալ եղանակային պայմաններ։ Նահանգների գրեթե ողջ արևելյան ափը, որտեղ մոտ 150 միլիոն բնակչություն կա, անսովոր շոգ եղանակ է ունենալու։

Խոսքը Նյու Յորքում +36, Վաշինգտոնում +38 աստիճան տաքության մասին է։ Հայաստանում այսպիսի եղանակն այս օրերին սովորական է, բայց ծովային խոնավ կլիմա ունեցող նահանգներում այդպիսի ջերմաստիճանը տոթի բարձր մակարդակ է ապահովելու։

Ավելին՝ խնդիրը նաև նրանում է, որ գիշերները ջերմաստիճանի սովորական նվազում չի լինելու և գերուրբանիզացված տարածքները չեն հասցնելու գիշերային ժամերին զովանալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ