fbpx
Իրավական

«Քրեակատարողական հիմնարկներում մենք հանդիպում ենք դեպքերի, որ հաստիքները բավարար համալրվածություն չունեն»,- Հասմիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հաստիքների ոչ բավարար համալրվածությունը պայմանավորված է համապատասխան սոցիալական երաշխիքներ չունենալով:

Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում մենք հանդիպում ենք դեպքերի, որ հաստիքները բավարար համալրվածություն չունեն: Այդ փաստը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ոչ բավարար սոցիալական երաշխիքները, ինչին զուգորդվում է ծանր աշխատանքը՝ երբեմն նաև չկանոնակարգված գրաֆիկով: Նման պայմաններում, եթե անձը չունի բավարար սոցիալական երաշխիքներ, պետք է գործ ունենա բավականին բարդ ոլորտի հետ, և տրամաբանական է, որ անձինք խուսափում են ՔԿՀ-ներ աշխատանքի անցնելուց»,- Ընդգծեց Հարությունյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ