fbpx
Աշխարհ

Թուրքիան ամենամեծ քանակի զենք ներմուծողն է Գերմանիայից

Թուրքիան առաջինն այն երկրների ցանկում, որոնց Գերմանիան զենք է վաճառում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը:

Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ է ունեցել գերմանական զենքի վաճառքի ցանկում: Ամբողջ տարվա կտրվածքով Թուրքիային է տրամադրվել 242 մլն 800 հազար եվրո արժողությամբ զինամթերք: Այս ցուցանիշն էլ կազմել է այդ տարվա գերմանական զինամթերքի արտահանման մեկ երրորդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ