Հուլիսի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագայությամբ մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող 10 անդամների գործով հերթական դատական նիստը։
Նիստը սակայն հետաձգվել է, քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակի մասին եզրակացության ձգձգվել է: Փորձագետը չի կարողացել հանդիպել Մխիթար Ավետիսյանի հետ, քանի որ նա բժշկական կենտրոնում չի եղել:
Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ դիմեց դատարանին՝ Արմեն Բիլյանի բուժզննության կազմակերպման հարցում թույլտվություն տալու և բուժզննումն արագ կազմակերպելու համար:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ դատարանը թույլտվություն տալու կամ չտալու լիազորություն չունի, սակայն կփորձի օգնել բուժզննումն արագ կազմակերպելու հարցում: