Քոնոր ՄաքԳրեգորը որպես UFC մարտիկ կարող է վերսկսել կարիերան։
Այս մասին հայտնել է Արիել Հելվանին։ Տվյալ տեղեկատվությունը հաստատել է նաև ՄաքԳրեգորի գործակալ Օուդի Ատարը։
Նշվել է, որ UFC նախկին չեմպիոնը բանակցություններ է վարում առաջիկա մենամարտերի համար։
Հիշեցնենք, որ ՄաքԳրեգորը վերջին մենամարտում պարտության մատնեց Դոնալդ Սերոնեին՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։

